Վաճառվում է նորակառույց սեփական տուն Մասիս քաղաքում, գտնվում է ֆրանկոֆոնիայի այգուց քիչ հեռու, ունի ճանապարհ ինչպես այգու կողմից, այնպես էլ 9-րդ փողոցից: Հողամասի ընդհանուր մակերեսը 475 քմ, տան մակերեսը 122 քմ` 11.5*10.5, 3 ննջասենյակ, հյուրասենյակ, առանձին խոհանոց, սանհանգույց, կենցաղային սենյակ, կոմունալ հարմարություններով՝ ջուր, հոսանք, կոյուղի, գազ:
Պատերը երկշերտ, ջերմամեկուսացրած, բարձրորակ էլեկտրական լարեր, ներսի պատերը շարված և գաջված, ներսի կոյուղու և ջրի խողովակները մոնտաժված, տան ծածկը պանելային:
Հողամասը ամբողջությամբ քարի պարիսպով պատված: Տան մուտքի դուռը և դարպասը որակյալ, տունը դիմացից ունի ընդհարձակ բակ: Երևան քաղաքի 1-ին մասից գտնվում է 8 կմ, իսկ Չարբախ թաղամասից 4 կմ հեռավորության վրա, հարևանությամբ առկա են Մասիս քաղաքի 9-րդ փողոցի հին կառուցված տները: